Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» չի պատրաստվում հեռացնել Արսեն Վենգերին

Կարևոր լուրեր Սպորտ
WENGERc

Համաձայն անգլիական լրատվամիջոցների, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է մնալ իր պաշտոնում, եթե նույնիսկ թիմը չկարողանա այս տարի նվաճել չեմպիոնների լիգայի ուղեգիր կամ որեւէ մրցանակ: Նման որոշում կայացրել է ակումբի սեփականատերերի խորհուրդը: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, նման որոշման պատճառն այն է, որ անցած տարվա մայիսին ֆրանսիացի մասնագետի հետ կնքվել է երկամյա պայմանագիր, որն ավարտվելու է 2019 թվականին։ Արսեն Վենգերն իր պարտականությունները կկատարաի մինչեւ պայմանագրի ավարտը, որից հետո արդեն կորոշվի ֆրանսիացի մասնագետի հետագա ճակատագիրը: