Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննադատությունները երբեմն խիստ անձնավորված են. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
narin-1

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ բարձրագույն կրթությունն իրավունք չունի հետեւելու շուկայի թելադրանքին, այլ ինքը պետք է ձեւավորում նոր շուկաներ. «Եթե, օրինակ, բնագիտության առումով նոր չափորոշիչներ դնենք, ապա դա կարող է ազդել աշխատաշուկայի վրա։ Ժամանակին բուհերը այլ ելք չունեին, քան վարձավճարներն էին, որի արդյունքում մենք կանգնել ենք մեկ այլ խնդրի առաջ` ուսանողների 70 տոկոսը հումանիտար մասնագիտություններն են նախընտրել բակալավրիատի հատվածում։ Պետությունը գիտության համակարգում ներգրավված չէ։ Օրինակ` բնագիտության առարկայի խնդիրը մեզ իջեցնում է մինչեւ դպրոց։ Ուզում եմ ասել, որ մենք հետեւում ենք քննադատություններին, սակայն դրանք երբեմն խիստ անձնավորված են, մինչդեռ խնդիրներն այնքան խորն են ու պատասխանատվությունն այնքան մեծ, որ կոչ կանեմ վեր կանգնել նման մոտեցումից»։ Նա անդրադարձավ նաեւ գիտության ոլորտում առկա խնդիրներին` նշելով որ գիտության համար լավագույն տարիք համարվող 35-55 տարիքային հատվածն այսօր կազմում է ընդամենը 6 տոկոս, մինչդեռ 65 տարիքային խումբը` 36 տոկոս է, այսինքն` փոխանցելիությունը սկսվում է խզվել։ «Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ չկա գիտություն, սակայն ապրում են, ապրում են սպասարկման ոլորտով։ Սակայն մենք պետք է պատասխանատու լինենք մեր սերունդների նկատմամբ, քանի որ արտագաղթն ու մահացության դեպքերը գնալով շատանում են»: