Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալինա Զագիտովան գերազանցել է Եվգենյա Մեդվեդեւայի ռեկորդը

Սպորտ
sport-figurni-21.02.

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան Փհենչհանում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում երկրորդ տեղն է զբաղեցրել այսօր կայացած կանանց մենասահքի կարճ ծրագրում: 18-ամյա գեղասահորդուհին հավաքել է 81.61 միավոր եւ թարմացրել է իր անձնական ռեկորդը: Իսկ ահա նրա թիմակից, 15-ամյա Ալինա Զագիտովան, վաստակել է 82.92 միավոր եւ ոչ միայն զբաղեցրել է առաջին տեղը, այլեւ գերազանցել է Եվգենյա Մեդվեդեւային պատկանող համաշխարհային ռեկորդը: Երրորդ արդյունք ցույց է տվել կանադուհի Կեյտլին Օսմոնդը՝ 78.87: Փետրվարի 23-ին կայանալիք ազատ ծրագրում գեղասահորդուհիները կվիճարկեն օլիմպիական մեդալները: Եվգենյա Մեդվեդեւան հանդես կգա 24 համարի տակ եւ կփակի մրցաշարը: Նրա գլխավոր մրցակիցներն ավելի շուտ կկատարեն իրենց ծրագիրը: