Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շեփորը հնչեց 30 տարի անց (տեսանյութ)

Հասարակություն
kZh0KIIi0Y8

Այս լուսանկարները Ազատության հրապարակում վերակերտել էին 1988թ. Շարժման օրերը: Շուրջ 200 լուսանկար, որոնցից յուրաքանչյուրը  իր  պատմությունն ունի։   Ազատության հրապարակը շարժման մասնակիցների համար  մեկ այլ նշանակություն եւս ունի՝ կամավորական   բոլոր ջոկատները ձեւավորվել են հենց այստեղ: Նրանց խոսքով՝ հրապարակը դարձել էր իրենց տունն ու ազգի միասնականության խորհրդանիշը.   ՀՀՇ հիմնադիր անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը 1988թ. փետրվարի 20-ը համարում է իր 2-րդ ծննդյան օրը. «Երազանքները փոխվեցին, մի քանի օրում դարձանք հայ ժողովրդի ապագան կերտողների ամուր, կուռ բանակ»   Շարժման 30-ամյակն Ազատության հրապարակում ՀԱԿ-ը տոնեց հավաքով՝ հիշելով եւ վերարժեւորելով անցած ուղին.   Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ միջոցառումը կուսակցական չէ եւ սկսեց թվել «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին՝ ըստ ժամանակագրության.   Ըստ նրա՝ Ղարաբաղյան շարժումն առաջնեկն էր այդ տարիներին սկսվող ազատական շարժումների. Շարժումն աչքի ընկավ իր հումանիզմով, երկարակեցությամբ, համահավաք բնույթով եւ ունեցած արդյունքով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքին ներկա չէր:   Մանրամասները՝   տեսանյութում