Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերկենտրոնացված կառավարումը խոչընդոտում է բուհերի ինքնավարությանը. Սամվել Կարաբեկյան (տեսանյութ)

Հասարակություն
samvel-karabekyan

«Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը չի լուծում առկա հիմնախնդիրները։ Որքան էլ օրինագիծը դրական պոտենցիալ ունի, անորոշ դրույթները ծնում են մտավախություն, որ  համակարգի լիակատար բարեփոխում չի լինելու։ Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը նշում է. «Շատ լավ է,  որ կան այնպիսի հասկացություններ, ինչպիսին են բուհական ինքնավարություն, ակադեմիական ազատություն և այլն, բայց ի տարբերություն նախորդ իմ բերած օրինակների հենց դրանք պետք է հստակ պարտադրող ուժ ունենային օրենքում»։ Կրթության ոլորտի պատասխանատուները մեկ անգամ չէ, որ հայտարարել են բուհերի ազատականացման մասին։ Օրինագիծը  բուհերին տալիս է ինքնավարություն, բայց միաժամանակ պարտադրվում են որոշակի առարկաներ.   Գերկենտրոնացված կառավարումը  եւս  խոչընդոտ է և հակասում է ակադեմիական ազատությանը և բուհական ինքնվարությանը, մինչդեռ այս հարցը օրինագիծը չի լուծում։ «Եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ կրթական ծրագրեր, եթե մենք ուզում ենք ունենալ ուսանողակենտրոն կրթական մոդել, որը նշանակում է ուսանողների ակտիվ ուսումնառության ներառում, կրթական ծրագրերի ճկունություն, մենք պետք է ունենանք նախ ակտիվ ուսանողություն և նախաձեռնող դասախոսական կազմ։ Եթե մենք դա ունենք ապա մենք պետք է ունենանք օպտիմնալ կերպով ապակենտրոնացված համալսարանական կառավարում։ Այդ երկուսը չեն կարող համատեղվել»,- ասում է Սամվել Կարաբեկյանը։ Օրինագծով ներդրվելու է  մասնագիտության դոկտոր (PhD) աստիճանակարգը՝ գիտությունների թեկածուի փոխարեն. Սակայն այս համակարգում ևս անորոշ հարցեր կան։ Բուհերն  են շնորհում բակալավրիատի եւ մագիստրի աստիճանները, իսկ ո՞վ է շնորհելու   դոկտորի աստիճանը։ «Դոկտորինը կարգավորվում է կառավարության կողմից. այսինքն տեսնում ենք աղճատված համակարգ։ Եթե կառավարությունը պետք է հաստատնի ինչ-որ կարգ, ապա կարծում եմ ավելի տրամաբանական կլիներ այդ կարգը ներկայացնել օրենքում որպեսզի ամեն ինչ պարզ լիներ կամ ձևակերպել դա ինչ-որ անցումային դրույթներով»,- նշում է փորձագետը։  Բարձրագույն կրթության մասին օրինագծով ենթադրվում է իրահավասարություն բոլոր բուհերի միջև և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ չի կարող նախագահել բուհի կառավարման խորհուրդը։ Սամվել Կարապեկյանը հիշատակում է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին ԵՊՀ կառավարման նիստը, երբ այն նախագահող Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ ինքը երբեք չի հրաժարվի ԵՊՀ խորհրդի նխագահի պաշտոնից։ Նոր օրինագծով ուսանողներին ազատ արտահայտվելու հնարավորություններ են տրվում, ինչը սակայն բացակայում է դասախոսների պարագայում։ Իսկ պետպատվերի համակարգը կփոխարինվի դրամաշնորհներով, որը,  ըստ Սամվել Կարաբեկյանի՝ ավելի արդարացի մոտեցում է։  Իր դիտարկումները Սամվել Կարաբեկյանը ներկայացնելու է վաղը ԱԺ-ում կայանալիք լսումների ժամանակ։