Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաբկեն Արարքցյան. ՀՀՇ ծրագիրը իրագործվել է (տեսանյութ)

Քաղաքականություն
UFntitlHed

Հայտնի շեփորի հնչյուններով սկսվեց « Հայ ազգային կոնգրեսի» հանրահավաքը նվիրված արցախյան շարժման 80 ամյակին Արամ Մանուկյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Ղարաբաղ կոմիտեին,- «Ղարաբաղ կոմիտեն այնքան վստահության այնպիսի պահուստ ուներ, որը հերիքեց ոչ միայն շարժման, այլև պատերազմի տարիներին»: Ողջույնի խոսք ուղղեց նաև Ղարաբաղ կոմիտեի անդամ Բաբկեն Արաքցյանը,- «Այսօր նշում ենք շարժման 30 ամյակը, ավելի ճիշտ դրա Հայաստանյան փուլը: որը շատ արագ ընդլայնվեց և ապահովեց նոր օրակարգ Հայաստանի համար, 88- ի օգոստոսին հրապարակվեց ՀՀՇ ծրագիրը, որը հիմնականում իրագործվեց, Հայաստանն ու Արցախն անկախություն ձեռք բերեցին, քանդվեց բոլշեվիկյան ռեժիմը, մեզ հաջողվեղ իրականացնել մեր գաղափարները, պետք հիշենք մեր նվիրյալներին, որոնք զոհեցին իրենց կյանքը հանուն Հայաստանի և Արցախի»: Բաբկեն Արաքցյանը իր ելույթը եզրափակեց անեկդոտով,-«մեկը գալիս է բժշկի մոտ և գանգատվում է, որ իր մարմնի բոլոր մասերը ցավում են բժիշկն ասում է՝ մատն է կոտրված»