Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. ՀԱԿ-ը Ազատության հրապարակում տոնական հավաք է կազմակերպել (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-Ddesign

Փետրվարի 20-ին, ժամը 18։00-ից Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կազմակերպում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։ Հրապարակում կներկայացվեն Շարժման տարիների լուսանկարների, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։ Կլինեն ելույթներ, կհնչի երաժշտություն եւ Շարժման շեփորը։ Տեղի կունենա պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։ Միջոցառման սկիզբը փետրվարի 20-ին ժամը 18.00-ին։ Մեր պատմության հերոսական այս դրվագին նվիրված միջոցառմանը հրավիրում ենք մասնակցելու Ղարաբաղյան շարժման ղեկավարներին, ակտիվիստներին, երիտասարդ սերնդին, բոլորին։ Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաեւ փետրվարի 21-ին եւ 22-ին։