Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միացում. «Երկիր Ծիրանի»-ի ուղերձը. տեսանյութ (տեսանյութ)

Քաղաքականություն
erkir-tsirani

Կասեցված Մեծ Միացումը նորից շարժման մեջ դնելու մասին «Երկիր Ծիրանի»-ի ուղերձը Արցախյան շարժումը ժամանակակից հայ ազգի և հայոց պետականության համար դարձավ բեկումնային: Արցախյան շարժման հիմնական և գլխավոր կարգախոսը` ՄԻԱՑՈՒՄԸ, ունեցավ ազգային գաղափարախոսության հզոր ազդեցություն և ազգային քաղաքական ծրագրի իրականացման կարևոր  նշանակություն: Մինչև 1988-ը, հատկապես՝ վերջին 100-ամյակում, հայ ազգն անընդհատ կրելով պարտություն, երբեմնի քաղաքական ազգ լինելու իր առաքելության վերականգնման և աշխարհում իր արժանի տեղը զբաղեցնելու հարցում ամրագրեց համաշխարհային քաղաքական կարգավիճակ: 1988-ը հայ ազգի արցախյան հատվածը ներկայացրեց Հայկական պետականության բաժան-բաժան արած քաղաքական քարտեզի և հայ ազգի մասնատված մասի լրջագույն քաղաքական հայտը, որը համախմբեց աշխարհի բոլոր հայերին ազգային քաղաքական հայտի շուրջ և հիմք հանդիսացավ  ներկայիս Հայկական պետականության քաղաքական քարտեզի համար:   Արցախյան շարժման առաջնորդներից ամենաառաջադեմները տեսնում էին հայոց պետականության և նրա տարածքային ամբողջականության վերականգնումը և հայ ազգի մասնատված հատվածների միացումը մեկ ազգային պետականության ներքո, և որպես Մեծ Միացման սկիզբ, ընդունում էին ոչ միայն Արցախի ԼՂԻՄ հատվածի, այլ նաև ամբողջ Արցախի, Ուտիքի, Գանձակի ու Նախիջևանի միացման և հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման հեռատես հնարավորությունը:   Ցավոք, այս քաղաքական հայտն անմիջապես սկսվեց հետապնդվել, և Արցախյան շարժման բեկումնային ընթացքը կասեցվեց: Մինչ օրս ազատագրված մեր Հայրենիքի մի մասը՝ ներկայիս Արցախի Հանրապետությունը, շարունակում է մնալ մեր կողմից չճանաչված՝ որպես մեր միասնական պետականության մաս, և մեր հայ ազգի արցախյան հատվածն ու համասփյուռ հայությունը շարունակում են զրկված լինել հայոց պետականությունում քաղաքական իրավունքներից: Արցախյան շարժման 30-ամյա հրաշալի բեկումը կարիք ունի կասեցումից դուրս բերելու և նորովի շարժման մեջ դնելու: Արդի աշխարհում մեր ազգի և մեր պետականության լուրջ ու ծանրակշիռ կարգավիճակն ամրագրելու համար մեզ կրկին անհրաժեշտ է բեկումնային շարժում՝ ՄԻԱՑՈՒՄ կարգախոսի ներքո, և քաղաքական առաջնորդություն՝ Արցախյան շարժման բեկումնային հերոսներ Արթուր Մկրտչյանի, Լեոնիդ Ազգալդյանի և Մոնթե Մելքոնյանի կերպարներով: ՄԻԱՑՈՒՄ՝ Հայկական երկու պետությունների: ՄԻԱՑՈՒՄ՝ Հայաստան-Սփյուռք մեկ քաղաքական մարմնում: ՄԻԱՑՈՒՄ՝ արդի Հայկական պետականության՝ առայժմ դեռ 42 հազար քառակուսի կիլոմետր քաղաքական քարտեզի ներքո, 10 միլիոնը գերազանցող քաղաքական իրավունքներով հայությամբ:  Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ