Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողուհիները պահանջում են փոխդեկանին չհեռացնել համալսարանից (տեսանյութ)

Հասարակություն
usanox

ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիները պահանջում են համալսարանից չհեռացնել իրենց ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանին։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ փոխդեկանին իր աշխատասենյակում ծեծի են ենթարկել, քանի որ Գեւորգ Բարսեղյանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություն է արել:  Ուսանողուհիները իրենց փոխդեկանին համարում են կիրթ, խելացի անձնավորություն եւ չեն հավատում, որ նա կարող էր նման արարք իրեն թույլ տալ: Հավաքվածքները  մամուլից են տեղեկացել, որ իրենց փոխդեկանին ուզում են  ազատել աշխատանքից  եւ  իրենք պայքարում են, որպեսզի նա  չկորցնի իր աշխատանքը։  Այսօր ուսանողուհիները պատասխան չեն ստացել, որոշել են վաղը կրկին հավաքվել: