Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Վարդազարյանը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածու

Հասարակություն
ruben-vardazaryan

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածու է առաջադրվել Ռուբեն Վարդազարյանը: ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց, որ Արդարադատության խորհուրդը որոշել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ից Ռուբեն Վարդազարյանը նշանակվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Նա 2010  թվականի  հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։