Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աէրոֆլոտ Օփեն». Մանուէլ Պետրոսյանը կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստերի հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-aeroflot

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր կմեկնարկի «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակում կանցկացվեն 3 մրցաշար: Գլավոր՝ A մրցաշարում, հանդես կգան 2550-ից ավել բարձր գործակից ունեցող շախմատիստները: Հայաստանից հանդես կգան հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը եւ միջազգային վարպետներ Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը: B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը եւ Հովհաննես Հակոբյանը: C մրցաշարում Հայաստանը կներկայացնեն  Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը եւ Արեգ Հարությունյանը: Արդեն առաջին տուրում մեր շախմատիստներին լուրջ մրցակիցների են բաժին հասել: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կմրցի չինացի գրոսմայստեր Յինլուն Քսյուի հետ: Իսկ ահա Մանուէլ Պետրոսյանի մրցակիցն ադրբեջանցի գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովն է: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին: Գաբրիել Սարգսյանի եւ Մանուէլ Պետրոսյանի մասնակցությամբ պարտիաների ընթացքին կարող եք հետեւել մեր կայքում: