Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեպի եվրատեսիլ» հաղորդագրությունները տեղ չե՞ն հասել

Հասարակություն
depievrates

Փետրվարի 19- ին «Դեպի եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակչի քվեարկության ընթացքում որոշ մարդկանց հաղորդագրությունները տեղ չեն հասել: Հաղորդագրությունների ուղարկումից ավելի քան մեկ ժամ անց, եկել է՝ քվեարկությունն ավարտվել է պատասխանը, որը նշանակում է քվեարկությունը ճիշտ ժամանակին չի կատարվել, սակայն, հաղորդագրությունների ուղարկման ժամանակը համապատասխանում է քվեարկության կանոններին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր ուշ երեկոյան տարածում էին իրենց հաղորդագրությունների նկարները՝ նշելով, որ իրենց ձայնը չեն հաշվել, չնայած ծառայության  համար նախատեսված գումարը գանձվել է: «Ա1+»- ը կապ հաստատեց հանրային հեռուստաընկերության հետ՝ մեկնաբանություններ ստանալու նպատակով, «Եվրատեսիլի» պատասխանատու բաժնից մեզ ասացին՝ կճշտեն կասեն, ինչից հետո, արդեն ավելի քան մեկ ժամ պատասխանատու անձինք զանգերին չեն պատասխանում: «Դեպի Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչ անցան Մհեր Արմենիան, Nemra խումբը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը և Լուսինե Մարդանյանը: Ի դեպ, եվրոպացիների ֆավորիտը՝  Թամար Կապրելյանը եզրափակիչ չանցավ: