Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյունի հետևանքով կոտրվել են անգամ հարակից շենքի պատուհանները (տեսանյութ)

Հասարակություն
11715-1

Պարզվում են այսօր առավոտյան Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունի պատճառները: Ըստ նախնական վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և անվտանգության ազդանշանշանային սարքի անջատված լինելու պատճառով: Մուտքի բնակիչներից մեկը նշում է, որ նախկինում գազի արտահոսքի դեպք կամ գազի հոտ մուտքում չեն զգացել: Բնակիչներից մեկն էլ նշում է, որ, լսելով պայթյունի ձայնը, անմիջապես զանգահարել է 1-04 և տան անդամների հետ դուրս եկել տանից: Պայթյունի հետևանքով կոտրվել էին մինչև անգամ հարակից շենքի պատուհանները: Թեև զոհեր ու վիրավորներ չկան, բայց պայթյունից հետո մի շարք բնակիչներչի ինքնազգացողություն վատացել է: Այն բանկարանը, որտեղ պայթյունն է եղել, գտնվում էր վերանորոգման մեջ և բնակեցված չէ։ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը դեպքի վայրում նշեց, որ ստեղծվել է մասնագիտական խումբ, որոնք իրականացնում են սեյսմիկ հետազոտություններ: Պայթյունի հանգամանքներն ու պատճառները պարզելուց հետո նոր միայն կարելի կլինի խոսել փոխհատուցման մասին: Կամո Արեյանը նշեց, որչ մինչ այդ կաջակցեն բնակիչներին: Խմբի աշխատանքնեից հետո վարչական շրջանի ղեկավարի հետ կլուծեն բնակիչների կեցության հարցը ևս, եթե պարզվի, որ այդ մուտքի բնակարաններում գտնվելը վտանգավոր կարող է լինել կյանքի համար: