Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» նոր դարպասապահ է ձեռք բերել

Սպորտ
sport-alashkert

Երեւանի «Ալաշկերտը» շարունակում է թիմի ուժեղացման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօրվանից թիմի կազմը համալրել է Մոնտենեգրոն ներկայացնող 26-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոեւիչը: Նա հանդես է եկել մի շարք արտասահմանյան ակումբներում` Սերբիայի «Դինամոյում», «Մլադենովացում» եւ ՕՖԿ-ում, Բոսնիայի «Վելեժում», Ալբանիայի «Վլաժնիայում» եւ Կիպրոսի «Կարմիոտիսայում»: Անդրիյա Դրագոեւիչի վերջին ակումբը եղել է Մոնտենեգրոյի «Գրբալը», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում: Հիշեցնենք, որ մինչ այդ «Ալաշկերտը» պայմանագիր էր կնքել Սերբիայի հավաքականի դարպասապահ   Օգնյեն Չանչարեւիչի հետ: Հայաստանի գործող չեմպիոնը այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկում: