Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուարդիոլան վիճաբանել է, իսկ Ագուերոն բռունցքով հարվածել (տեսանյութ)

Սպորտ
sport-skanda

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլ «Ուիգան» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը սկանդալային ավարտ ունեցավ: Ինչպես տեղեկացնում է Onlyfoolsunited կայքը, մանչեսթրցիների հարձակվող Կուն Ագուերոն բռունցքով հարվածել է տանտերերի երկրպագուներից մեկին, որը հաղթանակի ուրախությունից մտել է խաղադաշտ: Արգենտինացի ֆուտբոլիստին սպառնում է երկարատեւ որակազրկում: Իսկ ահա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդմիջմանը ստադիոնի միջանցքում վիճաբանել է «Ուիգանի» գլխավոր մարզիչ Պոլ Կուկի հետ: Խաղից հետո իսպանացի մասնագետը, այնուամենայնիվ, գործընկերոջը շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Նշենք, որ 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ուիգանը» 1:0 հաշվով պարտության է մատնել Պրեմիեր լիգայի առաջատարին եւ դուրս թողել գավաթի խաղարկությունից: