Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը պատասխանատու է թերությունների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitlehttd

Սահմանադրական  ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Արդարադատության նախարարը անդրադառնում է  հայտարարությանը, թե ՀՀ 4-րդ նախագահը  պետք է  ընտրվի 2005թ. փոփոխություններով՝ քաղաքացիների կողմից. Իսկ Նախագահ ընտրելու իրավունք ԱԺ-ն կունենա ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրվանից սկսած: «Անգամ ամենավառ երեւակայության դեպքում ես դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, սահմանադրության 125 հոդվածն այս ձեւով սահմանափակում է մեզ   ԱԺ-ում իրականացնել հանրապետության նախագահի ընտրություն: Խնդրին նայեք փոքր-ինչ  ավելի պարզ, չխաբնվելով բարդ իրավական խուճուճ ձեւակերպումներին, որտեղ ամեն 4-րդ բառը հանցագործ, կամ նմանատիպ ձեւակերպումներ է»,- այսօր հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Արդարադատության նախարարն  այսօր անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ  տեղի ունեցած ծեծկռտուքին: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները «Նուբարաշեն»-ի կոյուղաջրերով լցված սրվակներ էին բերել քաղաքապետարան: Արդյունքում գարշահոտությունը տարածվել էր դահլիճով մեկ, իսկ հանրապետականները բռնություն էին գործադրել ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ «Անձինք, ովքեր կատարում են անպարկեշտ արարքներ, ովքեր կարող են իրենց թույլ տալ կեղտաջրերով ներկայանալ ավագանու նիստին եւ այլն, մենք ինչ- որ բան կատարելով, փոխելու էինք իրենց մտածելակերպը: Այդ աստիճան պրիմիտիվ հարցին պետք չէ մոտենալ: Այն ինչ տեղի ունեցավ ավագանու նիստում, հարիր չէր մեր մշակույթին: Երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին»:   Միջադեպից հետո մեկնարկեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  բաց կոյուղատարի փակման աշխատանքները, սակայն լուծումը Դավիթ Հարությունյանը  վերջնական  չի համարում: «Այն լուծումը, որ հիմա է տրվում, կարծում եմ ժամանակավոր է: Անցած տարի մենք ձեռնամուխ ենք եղել աշխատանքների նախագծեր կազմելուն, իսկ այս տարի պատրաստվում էինք իրականացնել գնում:  Բնակիչների խնդիրը կարծում եմ կլուծվի, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծվեց, բայց գլոբալ խնդրի լուծումն շատ ավելի բարդ է»:    Արդարադատության նախարարն իրեն պատասխանատու է համարում յուրաքանչյուր թերության համար: «Որեւէ գաղտնիք չկա, երբեւէ չենք խորշել պատասխանատվությունից, մենք պատասխանատու ենք առողջապահության վատ վիճակի համար, պատասխանատու ենք, որ շենքային պայմանները լավը չեն» Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի աշխատանքից ազատման հետ կապված, Դավիթ Հարությունյանը նշեց՝ վերջինս  աշխատանքի ընթացքում ունեցել է ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ թերություներ «Ես հիմա օրինակներով չեմ խոսի, բայց չկա այնպիսի մարդ, որ աշխատի անթերի, այդ թվում նաեւ ես եւ դուք: Երբեմն խնդիր ես դնում փոխելու անձին, որովհետեւ ուզում ես նորովի այլ տեսանկյունից հարցին մոտենալ եւ այդ պարագայում շտկվում է իրավիճակը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:  Արդարադատության նախարարը ստացել է ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հարազատների դիմումը: Վերջիններս պահանջում են միջամտություն, որպեսզի Արսեն Արծրունին կարողանա ազատության մեջ պատշաճ բուժօգնություն ստանա: «Որոշումը կայացնում է հանձնաժողովը, ինքը անկախ է, դա է եղել գաղափարը՝ օրենքով հանձնաժողովի ստեղծման , թեեւ դիմումը ուղղված է ինձ, բայց ինձ ոչինչ չի մնում անել, քան վերահասցեագրել համապատասխան հանձնաժողովին»:  Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին արդեն 23 տարի է  անազատության մեջ է եւ,  ըստ օրենքի , 20 տարին լրանալուց հետո կարող էր հայտնվել ազատության մեջ: Սակայն անկախ հանձնաժողովը պարբերաբար մերժում է։