Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում 14-ամյա երկվորյակ եղբայրները ավտոմեքենա են առևանգել

Պաշտոնական
pol

Փետրվարի 18-ին Գյումրի քաղաքի Ավտոկայանի Բանավան թաղամասի բնակիչ, 27-ամյա Լևոն Մխիթարյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք փախցրել են տան դիմաց կայանված իր կողմից շահագործվող ԻԺ 2715-01 մակնիշի 24 OՏ 978 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել են Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչներ, 14-ամյա երկվորյակ եղբայրներ Կ. և Կ. Հ.-ները: Երեխաների հետ բացատրական աշխատանքների արդյունքում քրեական հետախույզները ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերել են Գյումրի քաղաքի Մայր Հայաստան հուշարձանի մոտ: Երկվորյակ եղբայրները հանձնվել են ծնողներին: Փաստի առթիվ Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: