Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայ կանայք համախմբվում են հոգեբանական աջակցություն ստանալու ժամանակ (տեսանյութ)

Հասարակություն
Hayasa

Հայաստան տեղափոխվելուց հետո, սիրիահայ կանանց առօրյայի մի մասն է դարձել այցելությունը  «Հալեպ» կազմակերպություն: Կանայք այստեղ սովորում են ձեռքի աշխատանքներ կատարել, մասնավորապես՝ ձեռագործ, իսկ ամեն ուրբաթ հավաքվում են սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանալու համար: «Հալեպից եկած մեր բոլոր կանանց ուզեցինք հանել վատ վիճակից, հոգեկան վիճակները խաղաղեցնել: Ամեն շաբաթ  մարդիկ մեծ ուրախությամբ գալիս են, հոգեվիճակները խաղաղվում են»,- ասում է կազմակերպության անդամ Զարուհի Վանեսյանը: Սիրիահայ կանայք դժվարանում են Հայաստանում աշխատանք գտնել, նրանցից և ոչ մեկը Սիրիայում չի աշխատել: Անի Բալխյանի կողմից հիմնադրված «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն 2013 թվականից ի վեր փորձում է լուծել ոչ միայ կանանց, այլ առհասարակ սիրիահայերի զբաղվածության խնդիրը: «Ներկա դրությամբ կազմակերպությունում գրանցված է 6100 շահառու, կազմակերպությունն իրականացնում է ավելի քան 12 ծրագրեր, որոնք միտված են լուծելու Հայաստանում առկա խնդիրները, մասնավորապես՝ բնակարանային և զբաղվածության խնդիրները: Կազմակերպությունում գրանցված են այն ընտանքիները, որոնք գտնվում են խոցելիության շեմին»,- ասում է կազմակերպության փոխնախագահ Հայասա Թահմազյանը: Սիրիահայ կանայք Հայաստանում հիմնականում  պատրաստում եւ վաճառում են  արեւելյան ուտեստներ։  ԵՎ հենց այս պատճառով էլ ձեռնարկվել է ծրագիր, որի շրջանակում խոհարարությամբ զբաղվող բոլոր սիրիահայ կանայք միավորվելու են «մեկ խոհանոցի» շուրջ: Սիրիահայերի աշխատանք գտնելուն խոչընդոտում է նաև ռուսերենի չիմացությունը: Պարզվում է, որ շատ հաճախ, որպես  օտար լեզու, պահանջվում է հենց ռուսերենի իմացությունը։ Բոլոր դեպքերում մեզ մոտ  կա մի ոլորտ, որտեղ սիրիահայ մասնագետների պահանջարկը մեծ է: «Սիրիահայ համայնքի Հայաստան տեղափոխվելը ազդեց սպասարկման ոլորտի վրա: Մենք շատ զանգեր ենք ստանում Հայաստանում գործող կազմակերպություններից, որ խնդրում են օգնել իրենց գտնել սպասարկման ոլորտի աշխատակիցներ»,-ասաց Հայասա Թահմազյանը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Սիրիայից Հայաստան  է  տեղափոխվել 17 հազար անձ: Նրանցից ոմանք հետագայում վերադարձել են Սիրիա, մի մասն էլ Հայաստանից տեղափոխվել է երրորդ երկիր: