Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրազդան»-ի մականորդները Թբիլիսիում գրավել են 3-րդ տեղը

Սպորտ
sport-makan

Հայաստանը ներկայացնող «Հրազդան» մականախաղի ակումբը մրցանակային 3-րդ տեղն է զբաղեցրել Թբիլիսիում կայացած մարտահրավերի Եվրոպայի ակումբային առաջնությունում (Euro Hockey Indoor Club Challenge II 2018): Ինչպես հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի ֆեյսբուքյան էջը, մրցաշարի հաղթող է դարձել իռլանդական «Three Rock Rovers» թիմը, իսկ 2-րդ տեղը գրավել է նորվեգական «Kringsja Sports Klub» ակումբը: Մեր թիմի հարձակվող Ալեքսեյ Սոբոլեւսկին խփել է 17 գոլ եւ ճանաչվել առաջնության լավագույն ռմբարկու եւ խաղացող, իսկ դարպասապահ Իվան Օժեռելեւը՝ լավագույն դարպասապահ: