A
A
Նոր մանրամասներ՝ «ՎՏԲ» բանկի վրա կատարված ավազակային հարձակումից (տեսանյութ)
Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ի վրա այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում են կատարել երկու անձինք։
Ոստիկանության նախնական տեղեկություններով, հարձակվողները եղել են երկու հոգով, դիմակավորված եւ ատրճանակով զինված։ Առայժմ չճշտված տեղեկություններով, նրանք կողոպտել են մոտ յ8.5 միլիոն դրամ գումար։
Նախաքննական գաղտնիքից ելնելով բանկի աշխատակիցները չեն պատասխանում լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ի վրա այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել: