Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը Սոֆիայում կմասնակցի բռնցքամարտի «Ստրանջայի» մրցաշարին

Սպորտ
sport-boks

Փետրվարի 19-ին Սոֆիայում մեկնարկող բռնցքամարտի «Ստրանջայի» ավանդական միջազգային մրցաշարին Հայաստանի հավաքականը հանդես կգա 7 մարզիկով: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը , 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Այսօր տեղի կունենա վիճակահանությունը, իսկ վաղը կմեկնարկեն նախնական փուլի մենամարտերը։ Ըստ նախնական հայտերի, մրցաշարին կմասնակցեն 34 երկրի շուրջ 300 բռնցքամարտիկ: