Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս.Դանիելյան. ես մի հատ գողի ականջը կծելու, կամ բլդուղ անելու հնարավորություն չունեմ (տեսանյութ)

Հասարակություն
ergey-danielyan

Դերասան Սերգեյ Դանիելյանը գող է բռնել: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վերջինս փաստեց, որ ԴԱՀԿ-ն իրենից գումար է գողացել:  «ԴԱՀԿ-ն ինձնից գումար է քաշում,  պարզել ենք, որ կոդերը, որոնք կան ֆիկտիվ են, այդ կոդերին համապատասխան ոչ մի խախտում ես չունեմ: Ես բոլոր տուգանքներս մուծել եմ, իսկ տուգանքներ էլ կան, որոնց մասով վարույթ է հարուցվել եւ իրենք իրավունք չունեն դրա համար գումար գանձեն: Իմ բանկային հաշիվներից՝ 7000, 5000 դրամ սառեցնում են, սկսեցի անհանգստանալ, դիմեցի փաստաբանին, հիմա վարույթ է սկսվել, ուզում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում, որ փոխհատուցեն»,-ասում է դերասանը»: Սերգեյ Դանիելյանն այս առիթով դիմել է դատարան, և դատարանը վճիռը կայացրել էր ի օգուտ դերասանի: «Հիմա գողը ԴԱՀԿ-ի պետն է, թե աշխատակիցները, ես չգիտեմ: Եթե ԴԱՀԿ-ի պետը չգիտի, որ իր աշխատակիցները գող են, ուրեմն նրան պետք է գործից հանել, բայց եթե նա գիտի այդ մասին և մի բան էլ կիսվում են, ուրեմն նրան ոչ միայն պետք է գործից հանել, այլ նաև պետք է նստացնել բանտ»: Սերգեյ Դանիելյանը, սակայն, չի սահմանափակվելու միայն գումարի վերադարձով: «Երբ քաղաքացին է որևէ խախտում թույլ տալիս, պատժում են սարսափելի ձևով: Իսկ երբ որևէ պետական մարմին ասում է՝ վայ, կներեք, սխալվել եմ։ Ես անգամ մի հատ գլխին կտցնելու կամ ականջը կծելու, պոնչիկ անելու, կամ մի հատ բլդուղ անելու հնարավորություն չունեմ»: Սերգեյ Դանիելյանի իրավապաշտպան Տիգրան Սարգսյանն իր հերթին հորդորեց քաղաքացիներին  չխուսափել փաստաբանների ծառայություններից՝ հատկապես, երբ հարցը վերաբերում է ԴԱՀԿ կամ ճանապարհային ոստիկանության որոշումներին: «Նման հարցերոմ հաղթելու շանսեր կան, և այդ դեպքում փաստաբանի ծառայության դիմաց վճարը ենթակա է փոխհատուցման»: