Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը տեղում կպարզի փոխդեկանի ծեծի հանգամանքները (տեսանյութ)

Քաղաքականություն
levon3

Ներառական կրթության ծրագիրը լավ արդյունք տվեց հանրակրթության ոլորտում,սակայն բարձրագույն կրթության մեջ ներառական կրթական պայմանները ապահովելու համար շատ աշխատանք կա անելու։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ Լևոն Մկրտչյանը։ Նա ամփոփում էր 2017 թվականի կատարված աշխատանքներն ու արդյունքները կրթության և գիտության ոլորտում և ներկայացնում էր 2018 թվականի կարևոր ծրագրերը։ Նախարանի խոսքով 2017 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել է 27 միկրոծրագիր, և ՀՀ մարզերի 23 ուսումնական  հաստատությունում ընդգրկված շուրջ 450 երեխա հնարավորություն է ունեցել հաճախել նախակրթարաններ: Շատ լավ է աշխատել ուսուցչի օգնական հաստիքը։ «Ներդրումների ծավալն անցյալ տարի եղել է 248 հազար դոլարին համարժեք դրամ, հաջորդ տարի ևս, 20 նախակրթարանի համար՝ մոտ 500 երեխայի ընդգրկմամբ, կներդրվի 235 հազար դոլարին համարժեք գումար»,- նշեց Լևոն Մկրտչյանը։ Անդրադառնալով ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանի հետ կապված շաբաթ օրվա դեպքերին, երբ մի խումբ երիտասարդների ծեծի էին ենթարկել փոխդեկանին՝ ուսանողուհուն արված առաջարկի պատճառով։ ԿԳՆ նախարարը նշեց, որ ինքը չի տիրապետում լիարժեք ինֆորմացիայի։ «Ես հեռախոսով խոսել եմ ԵՊՀ ռեկտորի հետ, նա նույնպես ամբողջ պատմությանը ծանոթ չէ։ Այսօր կամ վաղը նախատեսում եմ այցելել ԵՊՀ պարզաբանումների համար»։ Նախարարի խոսքով ամեն բան պետք է հստակեցվի և պարզվի այդ պատմության մեջ և մեղավորները պատժվեն։