Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ-ն առաջարկել է փոփոխություններ կատարել ՀՔԿ և ՀՔԾ օրենքներում

Քաղաքականություն
ardaradat

2018 թ. փետրվարի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Արդարադատության նախարարություն է ներկայացրել հանրագիր, որով առաջարկներ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ: Նախագծերով առաջարկվում է քննչական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի և հատուկ քննչական ծառայության պետի ու նրա տեղակալի նշանակումը վերապահել, համապատասխանաբար, կառավարությանը և վարչապետին: Գործող օրենքով այդ լիազորությունները վերապահված են ՀՀ նախագահին՝ բացառությամբ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալին նշանակելը: Հանրագիրն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ