Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձիգ Հայկ Բաբայանը օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Սպորտ
sport-hradzig

Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Բաբայանը պատանիների 10 մ օդամղիչ հրացան վարժության եզրափակչում (181.1) զբաղեցրել է 5-րդ տեղը եւ նվաճել 2018թ Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Նույն վարժությունում Վրեժ Թորոսյանը եզրափակիչում (140.4) զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: 10 մ օդամղիչ հրացան վարժության աղջիկների մրցաշարում Ալլա Պողոսյանը որակավորման փուլում 414,9 միավորով 9-րդ տեղում էր։ Նրան չի հաջողվել մտնել եզրափակիչ: 10 մ օդամղիչ ատրճանակ վարժությունում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում 561 միավորով զբաղեցրել 15-րդ տեղը: Հայաստանի պատանիների հավաքականը կմասնակցի նաեւ երիտասարդների առաջնությանը: