Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիևի հետ ուզած-չուզած պետք է բանակցությունները շարունակել (տեսանյութ)

Քաղաքականություն
Garnik-Isagulyan

Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուներից է, ով նորարարություններ կբերի թե հայաստանյան, թե արցախյան իրականության մեջ: Այս կարծիքին է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նախագահի թեկնածուի այցին Արցախ մասնակցել է նաև պարոն Իսագուլյանը և համոզվել, որ Արմեն Սարգսյանը լավագույն կերպով  ծանոթ է Արցախի թե ներքին, թե արտաքին խնդիրներին: Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի առումով: Արցախում եղել են «Թումո» կենտրոնում, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում: «Սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը առաջիկայում լուրջ անելիքներ է տեսնում գիտության ու կրթության բնագավառում»,-ասում է պարոն Իսագուլյանը: Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմը տվել է համարժեք պատասխան: Ըստ նրա՝ դրանք կարելի է նույնիսկ արհամարհել: Թեպետ, պարոն Իսագուլյանի բնորոշմամբ, Ալիևը հիվանդ է, խելագար է, այնուամենայնիվ Ադրբեջանի նախագահն է, և նրա հետ ուզած-չուզած պետք է բանակցությունները շարունակել: Ինչ վերաբերում է Ադրբեջանում ընտրությունները հետաձգելուն, ապա պարոն Իսագուլյանը դա պայմանավորում է նրանով, որ աշնանն այլ պետություններում ընտրություններ չէին սպասվում, ուստի ողջ աշխարհի ուշադրությունը կբևեռվեր Ադրբեջանի վրա: Իսկ գարնանը ընտրություններ են սպասվում, օրինակ, Ռուսաստանում և Հայաստանում: Պարոն Իսագուլյանը ճիշտ է համարում պատերազմին միշտ պատրաստ լինելը, իսկ Արցախի՝ բանակցություններին չմասնակցելը՝ դրական: