Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝ ավագանու ծեծկռտուքի փաստով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
erkir-cirani-n-haghordum-e-ner-n119704-1

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստի ժամանակ տեղի ունեցած  միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել: Ոստիկանության լրատվության  վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ  խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Քրեական գործը հարուցվելուց հետո փոխանցվել է Քննչական կոմիտեին: Հիշեցնենք, որ  միջադեպից հետո իրավապահներին հաղորդումներ էին ներկայացրել, թե  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, թե  Երևանի  քաղաքապետարանը:  Փետրվարի 13-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշել էին  քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Արդյունքում ՀՀԿ-ականների կողմից Մարինա Խաչատրյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառվեց: