Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում և հինգ մարզերում պլանային հոսանքազրկումներ կլինեն

Կարևոր լուրեր Պաշտոնական
hosanq

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝

10։00-16։00 Կուրղինյան եւ Շրջանային փողոցները,

10։30-16։30 Զաքյան փ. 10, 64 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Քաջազնունի փ. 7, 7/5, 9, 9/5, 14, Նար-Դոս փ. 75, 77 շենքերը, Վարդանանց փ. 106, 109, 111, 112, 113, 115, 117 սեփական տները, Սարի թաղ 3-8 փողոցները մասնակի, Սարի թաղ 5-10 շարքերը մասնակի եւ հարակից հանրային բաժանորդները, Արարատի մարզի՝ 10։00-13։00 Մարմարաշեն, Նոր Կյուրի եւ Խարբերդ գյուղերը մասնակի, 10։00-14։00 Վանաշեն գյուղը մասնակի, 10։30-16։00 Նորաշեն եւ Ներքին Դվին գյուղերը մասնակի, 11։00-15։00 Բերքանուշ գյուղը մասնակի, 12։00-16։00 Արաքսավան, Հովտաշեն գյուղերը, Մխչյան, Մրգավետ գյուղերը մասնակի, 14:30-16։00 Այգավան գյուղը մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10։00-15։00 Ջերմուկ քաղաքի Շահումյան փ. 1, 4, 5, 6 շենքերը, Ավտոկայանի փողոցը մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու 51, 53 շենքերը, Շիրակի մարզի՝ 10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Գոգհովիտ համայնքի վերին թաղամասը, 10։00-16։00 Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր համայնքի 3, 4 փողոցները, Լոռու մարզի՝ 09։00-15։00 Բաղրամյան, Սանահին կայարան թաղամասերը, Մարտի փ. 8 շենքը, Սյունիքի մարզի՝ 11։00-16։00 Քաջարան, Տաթեւ գյուղերը մասնակի: