Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծկռտուք «Գյումրի» ԲԿ-ի բժիշկների միջև

Հասարակություն
1518977109_gyumri-hivandanoc

Փետրվարի 17-ին, ոստիկանության Կումայրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։  Ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը և 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։ Ըստ տեղեկությունների՝ Արթուր և Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, իսկ Ա. Ադամյանը աշխատում է «Գյումրի» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման և Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։  Ըստ տեղեկությունների՝ վիճաբանությունը եղել է միջանցքում, պատճառը բուժքրոջ կողմից հիվանդներից մեկին իրեն մտերիմ վիրաբույժի՝ Սարգսյանի մոտ ուղղորդելն է։ Նասիբյաններն էլ, լսելով այս մասին, նախ վիճաբանել են Սարգսյանների հետ, այնուհետ հաշիվ պահանջել բուժքրոջից։  Ցայգ հ/ը