Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահանջում ենք օրենքի անսխալ կատարում». բաց նամակ Դավիթ Հարությունյանին

Հասարակություն
023d7edc1188f2f50d18e08f1c29a377

Բաց նամակ Արսեն Արծրունու հարազատներից ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին «Պահանջում ենք օրենքի անսխալ կատարում»

Երեւան, 18 Փետրվարի 2018թ.

1994 թվականից ի վեր իր պատիժը կրող Արսեն Արծրունին ավելի քան 23 տարի բանտում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, 2013 թվականից կարող էր ազատ արձակվել: Սակայն դատարանը անտեսելով այս փաստը, առանց հիմնավորումների մերժել է նրան ազատ արձակել: Գործը բողոքարկվել է, այն հիմա վերաքննիչ դատարանում է:

Առաջին ատյանի դատարանը հաշվի չի արել Արսենի քսաներեքամյա բանտային կենսագրության գծերը, արհամարհելով Արսենի ոււղված լինելու փաստը, որը դատարանում հիմնավոր կերպով ներկայացվել է Արսենի փաստաբանների կողմից առաջ քաշված առնվազն 12 չգրանցված խրախուսանքներով:

Սակայն ահա, 2017 թվականից Արսեն Արծրունին սկսել է տառապել տիֆուզ բազմահանգուցաւոր խպիպ II աստիճան հիւանդութեամբ, որը կարող է լինել կամ կարճ ժամկետում վերածվել չարորակ ուռուցքի: Այսինքն հիվանդությունը հիմա սպառնում է նրա կյանքին:

Օրեցօր Արսենի խնդիրը հայտնվում է համայն հայության եւ մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, եւ գործադրվող իրավական սխալներն ու ամոթալի բացթողումները հատել են թույլատրելիի եւ օրենքների ու կաննոների կամայական օգտագործման բոլոր սահմանները:

Հարգելի պարոն Դավիթ Հարությունյան, դուք 2017 թ. Մայիս ամսից ղեկավարում եք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, որը գործադիր իշխանության մարմին է, եւ իրավունքի բնագավառում իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Այսպեսով, դուք կրում եք անթույլատրելի սխալի հետեւանքների ողջ պատասխանատվությունը եւ այն սրբագրելու անմիջական պարտավորությունը ընկնում է ձեր ուսերին:

Արդ, ձեզանից պահանջում ենք ՀՀ օրենքի տարրի անսխալ կատարում, որպեսզի Արսենը արտասահմանում ստանա կյանքին սպառնացող հիվանդության համապատասխան բժշկական օգնություն: