Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Դաղստանում. կա 5 զոհ. նրանցից մեկը հայ է

Քաղաքականություն
100081015_mediaitem100081014

Դաղստանի Կիզլյար քաղաքում  անհայտ անձն այսօր կրակ է բացել  եկեղեցուց դուրս եկող մարդկանց  ուղղությամբ: Պաշտոնական տվյալնեով մահացել է 5 մարդ, կան վիրավորներ տեղեկացնում է ԲԲՍ-ին: Ըստ տեղի Քննչական կոմիտեի՝  հանցագործը ոչնչացվել է: Նա տեղի բնակիչ է եղել, ծնված  1995 թվականին: Կիզլյարի քաղաքապետը աղբյուրին հայտնել է, որ տղամարդը սկսել է կրակել, երբ  մարդիկ դուրս էին գալիս եկեղեցական արարողությունից հետո: Հինգ զոհերն էլ կանայք են: ...................... Դաղստանի իշխանությունները հրապարակել են Կիզլյար քաղաքում՝ եկեղեցու մոտ, հրաձգության զոհերի ու տուժածների անունները, տեղեկացնում է rbc.ru-ն: Զոհերի թվում կարող է հայ լինել. հարձակման զոհ են դարձել Նադեժդա Թերլիյանը, Իրինա Մելկոմովան, Լյուդմիլա Շչերբակովան, Վերա Մորգունովան ու Լյուդմիլա Լեուդկինան: Հայտնի է, որ զոհերի ցանկը հաստատվել է երկրի ներքին գործերի նախարարության կողմից: ԻՊ-ն ստանձնել է Կիզլյարում մարդկանց գնդակահարելու պատասխանատվությունը։