Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում

Պաշտոնական
roads

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 18-ին՝  ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-60 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն