Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը առաջատար է ԱՄՆ-ում

Սպորտ
a1gabuzyan

Տղամարդկանց շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը  հաջող է մեկնարկել ԱՄՆ-ում ընթացող Southwest Class Championships միջազգային մրցաշարում: Կայացած չորս տուրից հետո մեր շախմատիստը 3,5 միավորով չնայած բաժանում է 1-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այսօր նախատեսված 5-րդ տուրում նա սեւ խաղաքարերով կհանդիպի կանադացի գրոսմայստեր Ռազվան Պրեոտուի հետ: Մրցաշարին մասնակցող ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը ներկայումս 3 միավորով բաժանում է 5-16-րդ տեղերը: Այսօր մեր հայրենակիցը սեւերորով կմրցի ամերիկացի Ջոն Բարտոլոմյուի հետ: Նշենք, որ 9-րդ անգամ տեղի ունեցող Southwest Class Championships մրցաշարում հանդես են գալիս 81 շախմատիստ, որոնցից 16-ը գրոսմայստեր են: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: