Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցել է շուրջ 30 տարի, բայց դե յուրե դեռ միասնական չենք. «Երկիր Ծիրանի»-ն Արցախում է. տեսանյութ (տեսանյութ)

Քաղաքականություն
erkir-tsirani

Փետրվարի 17-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ` համահայկական մեծ ընդվզման քարոզարշավի միջոցով Հայաստանի Հանրապետության ապօրինի իշխանությունը տապալելու և ազգային ժողովրդավարական Հայաստան հիմնադրելու ուղերձը հերոսական արցախցիներին փոխանցելու առաքելությամբ մեկնեց Արցախ: Նույն օրը կուսակցության անդամները եղան Արցախի Գանձասար վանական համալիրում, որտեղից Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ կարճ ուղերձով, Դադիվանք վանական համալիրում և Սարսանգի ջրամբարում: Փետրվարի 18-ի առավոտյան «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այցելեցին Ստեփանակերտի Զոհված մարտիկների հուշահամալիր` «Եղբայրական գերեզմանատուն»` ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմին և ազատամարտում նահատակված հերոսների հուշաքարին: Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, թե կուսակցությունն իր հարգանքն է մատուցում մեր հերոսներին և Արթուր Մկրտչյանին, ով իր կյանքի գնով հիմնադրեց Արցախի Հանրապետությունը: Կուսակցության նախագահը շեշտեց, որ անցել է շուրջ 30 տարի, բայց դե յուրե դեռ միասնական չենք, հավատում ենք այդ օրվա գալուն ևս` Արցախը միասնությանը Հայաստանի Հանրապետության հետ, և փետրվարի 20-ին կուսակցությունը Երևանից կհրապարակի միասնության ուղերձ: «Երկիր Ծիրանի»-ի նախագահը ընդգծեց, թե որևիցե մեկը չպետք է համարձակվի հայտարարություններ անել մեր հայրենիքի սուրբ հողերի օտարման մասին` ափսոսանք հայտնելով, որ այդ տեսանկյունից` այս 25 տարիները սակարկության տարիներ էին, ինչի հիմքում բռնապետական համակարգն է` Արցախյան հարցի շահարկումով: Մինչդեռ, հավելեց Զարուհի Փոստանջյանը, մենք այդ հարցը վաղուց լուծել ենք և վաղուց պետք է լինեինք որպես միասնական պետականություն` ընդգծելով, որ 30 տարի առաջ հենց այդ կարգախոսն էր, որ համախմբեց մեր ողջ ազգին, և այսօր այդ համախմբումը պետք է նորից ի ցույց դնենք, որովհետև ամենակարևորը` մեր ազգի միասնությունն է և Միացյալ Հայրենիքի գաղափարը: Կուսակցության անդամները ևս իրենց խոսքում նշեցին, որ արյամբ ազատագրված մեր Հայրենիքը ազգինն է ու մեր ժառանգներինը, այնինչ Արցախն ազատագրած մեր հերոսներն այսօր բանտերում են: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն ............................ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այսօր` փետրվարի 18-ին, Արցախում հարգանքի տուրք մատուցեց նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Ավո)` այցելելով Արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթեի` Մարտունիում գտնվող հուշակոթողին: Native ads by Caramel Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, որ Մոնթեն ուղերձ է տվել` գնալ դեպի Արարատ, և ասաց, որ դեպի Արարատ մենք ճամփա ենք ընկել դեռ 30 տարի առաջ, երբ սկսեցինք Արցախյան շարժումը: Կուսակցության նախագահը շեշտեց, թե Արցախից է Արարատը ամենամոտ, ապա կոչ ուղղեց` դեպի Արարատ, դեպի հայկական մեծ ընդվզում: