Հարցում. Եթե դուք ունենայիք ընտրելու հնարավորություն, կընտրեի՞ք Արմեն Սարգսյանին

Երեկ դեսպան Արմեն Սարգսյանը տվեց իր համաձայնությունը՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու նախագահի պաշտոնում։ 

Հանրապետության Նախագահի ընտրություններն տեղի կունենան 2018 թ. մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահը կընտրվի ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։  Այդ նոր սահմանադրության պահանջն է։

Այնուամենայնիվ, շատերը  հայտարարում են, որ  հակասահմանադրական է ԱԺ-ի կողմից Նախագահի ընտրությունը՝  հղում անելով գործող սահմանադրությանը։ ԱԺ-ն պետք է ընտրի  հաջորդ անգամ։

Ինչեւիցե, բոլորն էլ հասկանում են, որ անկախ մեկնաբանություններից՝ ընտրությունները կայանալու են։

 Նույնիսկ իշխող ՀՀԿ-ն կոնկրետ  օր է նշել՝ մարտի 2։

 

Առաջարկում ենք մասնակցել «Ա1+»-ի հարցմանը եւ ընտրել Նախագահ։