Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փշերի միջով դեպի աստղեր (տեսանյութ)

Քաղաքականություն
lusavorHayastan

Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում խոսեց «ԼՀ-ի» անցածճանապարհի, ինչպես նաև դաշինքի գործընկերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» և « Հանրապետություն» կուսակցությունների հետ համագործակցման մասին: Էդմոն Մարուքյանի խոսքով երեք ուժերին միավորել է եվրոպական մոդելի երկիր ունենալու տեսլականը,- « մենո հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, անելու ենք ամեն բան, որպիսզի «Ելքի» հետ ծրագրերն իրականացնենք: Վստահ ենք՝ Հայաստանի անվտանգության գլխավոր երեշխիքը եվրոպական մոդելի պետություն կառուցելն է՝ փշերի միջով դեպի աստղեր: Պատգամավորը նաև անդրադարձավ սահմանադրական բարեփուխումներին,-« Հայաստանը սահմանադրական բարեփոխումներով դարձել է պառլամենտական, բայց չեն ստեղծվել փոխզսպման մեխանիզմները, իշխանությունների աշխատանքը դարձել է անվերահսկելի, հիմա պարզապես ուժեղ նախագահական ինստիտուտին փոխարինում է ուժեղ վարչապետականը, ասեմ ավելին՝ նոր համակարգող վարչապետի լիազորությունները նույնիսկ գերազանցում են նախկին նախագահականին, առանց քաղաքական հավասարակշռման հիվանդ համակարգը առողջացնել հնարավոր չէ»: Համագումարին ելույթ ունեցավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը նշեց, որ չի բացառում հետագայում դաշինքի անդամներով միասնական համագումարներ կազմակերպելու հնարավորությունը: «Մենք ուզում ենք հանրապետություն, ի տարբերություն այսօրվա բդեշխության: Իրավիճակը կարող է փրկել միայն քաղաքացիական հանրապետության կայացմանը միտված պայմանագիրը, որի պիտի առաջնորդված լինի լուսավորական գաղափարներով,պարոն Մարուքյանի մեջբերած փշերը չեն վերաբերում միայն արտաքինին, դրանք առկա են ամենուր՝ տարբեր մարմիններում, կառույցերում նաև ընդդիմության մեջ: Վստահ ենք, որ  բավարար քաղաքական կամք ունենք խնդիրները կարգավորելու համար»- նշեց Նիկոլ Փաշինյանը: Մեր այն հարցին, թե կա՞ն արդյոք դաշինքի ներսում տարաձայնություններ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգյանը  նշեց, որ տարբեր տեսակետներ միշտ էլ լինում են,- « Իհարկե, քննարկումների ընթացքում որոշ տարակարծություններ լինում են, դա նորմալ գործընթաց է»:   Համագումարի ընթացքում նոր մարմին ձևավորվեց՝ քաղաքական խորհուրդ: Էդմոն Մարուքյանը վերընտրվեց կուսակցության նախագահ, ընտրվեցին նաև կառավարման խորհրդի անդամները՝ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Դավիթ Խաժակյանը: https://youtu.be/hWuILxh_QBw