Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոջեր Ֆեդերերը գերազանցեց Անդրե Աղասիի ռեկորդը

Սպորտ
a1federer-17.02.

Ամերիկահայ նախկին թենիսիստ Անդրե Աղասին շնորհավորել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին կրկին աշխարհի առաջին ռակետ դառնալու կապակցությամբ:   «36 տարեկան եւ 195 օրական: Ռոջեր Ֆեդերերը շարունակում է բարձրացնել սահմանագիծը մեր մարզաձեւում: Շնորհավորում եմ նրան հերթական նվաճման համար», - իր թվիթերյան էջում գրել է «Մեծ սաղավարտների» ութակի հաղթող Անդրե Աղասին:   Ռոջեր Ֆեդերերը նման շնորհավորանքի է արժանացել այն բանի համար, որ Ռոտերդամի մրցաշարում հաղթելով հոլանդացի Ռոբին Հասին, դարձել է աշխարհի ամենատարեց առաջին ռակետը: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Անդրե Աղասիին, որը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային աղյուսակը գլխավորել էր 33 տարեկան 133 օրական հասակում: