Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարգանքի տուրք՝ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին (տեսանյութ)

Պաշտոնական
ED_K9010

Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան: Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին: Այնուհետև «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել Արթուր Մկրտչյանի՝ որպես գիտնականի, պետական-քաղաքական գործչի և Ղարաբաղյան շարժման առաջամարտիկի մասին քննարկում: Արթուր Մկրտչյանի մասին հուշեր են ներկայացրել նրա ընկերները, գործընկերները, նրան ճանաչող մարդիկ և հարազատները: Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին