Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտային բժիշկները ֆեդերացիա են ստեղծել

Սպորտ
sport-bzhishk

2018 թվականի փետրվարի 1-ին հիմնադրվել է «Սպորտային բժշկության հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն է, այսօր հանդիպել է նորաստեղծ կազմակերպության անդամների հետ: Նա ֆեդերացիայի նախագահ Կարինե Խաչատրյանին խնդրել է խելամիտ ժամկետներում ներկայացնել ֆեդերացիայի ռազմավարական ծրագիրը եւ գործողությունների պլանը: «Մեր մարզիկների հաջողությունները մեծապես կախված են նաեւ սպորտային բժշկության բնագավառի բարձրակարգ մասնագետների հետ համագործակցությունից: Կարևոր է, որ մեր բոլոր մարզադպրոցներում աշխատող բժիշկների համար կազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, եւ դա պետք է անել նաեւ արտերկրի բարձրակարգ մասնագետների կողմից սեմինարների անցկացման միջոցով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անհրաժեշտության դեպքում կհոգա այդ մասնագետների հրավերների հետ կապված ֆինանսական հարցերը», - հանդիպման ժամանակ ասել է Հրաչյա Ռոստոմյանը: