Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին չընդգրկեց Եվրոպայի լիգայի թիմում

Սպորտ
sport-miki-1-1

Լոնդոնի «Արսենալի» երեք ֆուտբոլիստներ ընդգրկվել են Եվրոպայի լիգայի այս շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Նրանք են դարպասապահ Դավիդ Օսպինան, պաշտպաններ Նաչո Մոնրեալը եւ Կալում Չեմբերսը: Հիշեցնենք, որ «Արսենալը» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել էր շվեդական «Էստերսունդին»: Վերը նշված եռյակից բացի, խորհրդանշական հավաքականի կազմում ընգրկվել են նաեւ Լուկաս-Ֆրանսուա Էրնանեսը («Աթլետիկո»), Շտեֆան Լյայները («Ռեդ Բուլ Զալցբուրգ»), Կալում Մակգրեգորը («Սելթիկ»), Բրունու Ֆերնանդեշը («Սպորտինգ»), Մանուել Ֆերնանդեշը («Լոկոմոտիվ»), Անդրե Շյուրլեն, Միշի Բատշուային (երկուսն էլ՝ «Բորուսիա»), Տիմո Վերները («ՌԲ Լայպցիգ»): Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չնայած չի արաժանացել ՈՒԵՖԱ-ի փորձագետների ուշադրությանը, սակայն «Արսենալի» երկրպագուների կողմից ճանաչվել է իր թիմի լավագույն խաղացողը «Էստերսունդի» հետ խաղում: Նա ստացել է քվեարկածների 63 տոկոսը: Նա առաջ է անցել այդ խաղում գոլի հեղինակներ դարձած Մեսութ Օզիլից (21 տոկոս)  ու Նաչո Մոնրալից  (15 տոկոս):