Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լույս է տեսել Վազգեն Ա Կաթողիկոսի քարոզների և խոսքերի ժողովածուն

Հասարակություն
16-New-Publication1

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել երջանկահիշատակ Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի Երկերի ժողովածուի Բ հատորը`«Քարոզներ և խոսքեր» վերնագրով` նվիրված Հայոց 130-րդ Հովվապետի ծննդյան 110-ամյակին: Ժողովածուում տեղ են գտել Վազգեն Ա Կաթողիկոսի` տարբեր եկեղեցական տոների և հիշարժան արարողությունների առիթներով խոսված քարոզները, որոնք ի մի են բերված ցայսօր Վեհափառ Հայրապետին նվիրված ժողովածուներից և «Էջմիածին» ամսագրից: Ժողովածուն հրատարակության է պատրաստվել Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի ջանքերով: Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: