Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահելու է Սահմանադրական դատարանի լավ ավանդույթները (տեսանյութ)

Հասարակություն
Hrayr-Tovmasyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը հավաստիացնում է, որ եթե ընտրվի Սահմանադրական դատարանի անդամ,  պահելու է Սահմանադրական դատարանի լավ ավանդույթները: Հարցին՝ ում թափուր տեղն է զբաղեցնելու, թափուր տե՞ղ է բացվել, պարոն Թովմասյանը  պատասխանեց. «ոչ մեկի թափուր տեղը, դա թափուր տեղ է պարզապես»: Պատգամավորը նշեց, որ ինքն իր իրավաբանական գործունեությունն սկսել է Սահմանադրական դատարանից դեռ 1996թ.-ին և համապատասխանում է Սահմանադրական դատարանի դատավորի պահանջներին: Հիշեցնենք՝ այսօրվա նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ գրավոր կարգով Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել է Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնի համար:  Մանրամասները դիտեք տեսանյութում: