Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ախոռագոմեր փնտրելու կարիք կա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-pashinyan

ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը, որը հայտնի է Շմայս անունով,   զանգահարել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ  Ալեն Սիմոնյանին եւ նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք հնչեցնել:  «Սա արդեն նմանատիպ որերորդ դեպքն է: ՀՀԿ ներկայացուցիչները  որոշել  են մեզ քուչի կռվի մեջ ներքաշել: Հարցը շատ հստակ պատասխան պետք է ստանա: Եթե մտածում եք այդ  կարող եք  քաղաքակիրթ դեմքին եւ փողկապներին  խաբվել,  իմացեք ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»,- այսօր հրատապ հայտարարություն արեց  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սպառնալիքները հնչել են Երեւանի ավագանու նիստում 3  օր առաջ տեղի ունեցած միջադեպի հետ կապված:   ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ Երեւանի ավագանին ախոռագոմ չէ. «Պարոն Շարմազանով, թույլ տվեք չհամաձայնել այդ դիտարկման հետ: Ավագանիում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ Երեւանի քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա եւ զարմանալի զուգադիպությամբ բոլոր ախոռագոմերը զբաղեցնում են հանրապետական կուսակցության ներկայացուցիչները»:    Այս հայտարարությունը զայրացրեց  հանրապետականներին, սակայն դա չխանգարեց, որ  Նիկոլ Փաշինյանը շարունակի  իր ելույթը. «Իսկ այն, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը զանգում է քաղաքացուն եւ չի  ներկայանում իր անուն-ազգանունով, չի զանգում, ասում՝ բարեւ ձեզ, Առաքել Մովսիսյանն է, զանգում, ասում է Շմայսն է զանգում, դա ստիպում է մտածել, որ նմանատիպ ախոռագոմեր փնտրելու կարիք կա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Մելիք Ադամյան 2 փողոցում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: