«Գայիշնիկները վթարների նվազեցման գործում ավելի արդյունավետ էին» (տեսանյութ)

Շարժական արագաչափերը ոչ մի խնդիր չեն լուծելու, փոխարենը նոր խնդիրների պատճառ են դառնալու, դրանց միջոցով ճանապարհատրանսպորտային պատահարները կանխել հնարավոր չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» իրավաբան Մհեր Շահնազարյանը:

«Շարժական արագաչափերը վարորդների մոտ հոգեբանական լարվածություն են առաջացնում, նրանց ուշադրությունը շեղվում է»,- նշում է իրավաբանը:

Վարորդ Արտյոմ Սարգսյանը հավելում է, որ լարվածությունը լուրջ վթարի պատճառ կարող է դառնալ,- « Մայրուղիներ կան, որ ոչ մի ճանապարհային նշան չկա, չգիտես 60-ա, թե 70, եթե ես վատ վարորդ եմ ու արագություն եմ գերազանցում, արագաչափը ոչինչ չի կարող փոխել, անցնում եմ, նկարվում եմ ու գնում»:

«Հիմա խախտում է լինում՝ տուգանք է գալիս: Ժողովրդի լեզվով ասած՝ գայիշնիկները վթարների նվազեցման գործում ավելի արդյունավետ էին, հնարավոր էր վարորդին արգելել ղեկին նստել, ճիշտ է, այդ պարագայում կոռուպցիոն ռիսկ կա»,- նշում է Մհեր Շահնազարյանը:

Իրավաբանը հորդորում է նախևառաջ մարզերի ճանապարհները նորոգել. «Մարզերում ճանապարհների լուրջ խնդիր կա, ներմուծվում են նոր մեքենաներ, որոնք արագընթաց են, մեր ճանապարհների վրա դրանց տեխնիկական մենեւրը լուրջ վտանգներ է պարունակում»:

Հիշեցնենք, որ շարժական արագաչափերը կիրառվում են սույն թվականի փետրվարի 8- ից