Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս նախագծով ունենալու ենք 32 մլրդ-ի բյուջետային ճեղքվածք. փոխնախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
parliament

Ակցիզային հարկի դրուքաչափերի բարձրացումը, ավելացումը, չակերտավոր ասած՝ այն  չարիքի փոքրագույնն էր,  որ պետք է բերեր բիզնես միջավայրի գործարարության աջակցման ոլորտի աշխուժացմանն ուղղված անբարենպաստ հետեւանքների չեզոքացմանը:  Այսօր ԱԺ-ում «Ելք»-ի առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նիստին ասաց Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:  Նրա խոսքերով՝ կառավարությունը միտումնավոր գնաց այդ ճանապարհով: Իսկ երբ  ուսումնասիրում էին  մեր հարեւան երկրների փորձը՝ օրինակ Վրաստանում, ակցիզային դրույքաչափը  95,000 դրամ է,  իսկ իրենք  8,350 –ից՝ բարձրացրել են 25,000. «Ինչո՞ւ 25000,  որ այդ 20- 22 դրամի պարագայում վերադարձ կատարենք 2015 թ գներին»:  Ըստ Դավիթ Անանյանի՝  այս  առաջարկվող նախագծով ունենալու ենք  32 մլրդ-ի բյուջետային ճեղքվածք, «Ի՞նչ ունենք դրա դիմաց, ի՞նչ ենք առաջարկելու հանրությանը»  Հիշեցնենք, որ «Ելք»-ի առաջարկված նախագծով  առաջարկվում է վերադառնալ մինչև հունվար եղած Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին:  Ըստ նախագծի հիմնավորման՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով էներգակիրների (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման: