Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Քաղաքականություն
dutch-parliament

Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ձայներով Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հինգշաբթի օրը ընդունել է Հայոց Ցեղասպանությանը վերաբերող 2 օրինագիծ: Առաջինով ճանաչվում է Հայոց Ցեղասպանությունը, իսկ 2-րդով նախատեսվում է Նիդերլանդների պատվիրակի կամ պետական քարտուղարի այցը ցեղասպանության տարելիցի արարողությանը ապրիլին: Այս որոշումը կարող է ավելի սրել Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները: 2 օրինագծերն էլ առաջադրվել են «Քրիստոնեական Միություն» կուսակցության անդամ Յոել Ֆորդեվինդի կողմից: Կոալիցիայի բոլոր 4 կուսակցությունները աջակցել են օրինագծի ընդունմանը: Երբ Գերմանիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, Թուրքիայում  արձագանքը բուռն էր, և բողոքի ցույցեր տեղի ունեցան: Իսկ վերջերս, երբ Հռոմի Պապը տեղի ունեցածը անվանեց 20րդ դարի առաջին ցեղասպանություն, դա անմիջապես սեպ խրեց Թուրքիայի և Վատիկանի դիվանագիտական հարաբերությունների մեջ: Նիդերլանդները դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց միշտ խոսել է Հայոց Ցեղասպանության խնդրի մասին: Խորհրդարանի մեծամասնությունը կարծում է, որ այդ հարցը փոփոխելու ժամանակն է: Ֆորդեվինդը նշել է, որ սխալ է պատժամիջոցներից խուսափելու համար պատմությունը ժխտել: Թուքիայի և Նիդերլանդների հարաբերություններն արդեն լարված են, քանի որ Նիդերլանդները մերժել է Թուրքիայի դեսպանների այցը՝ հանրաքվեի քարոզարշավի համար, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանին կօգներ ավելի հզորացնել իր դիրքերը: Վերջերս հաշտության բանակցությունները ընդհատվեցին և Նիդերլանդները հետ կանչեց իր դեսպանին: