Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլորիդայում հրաձգություն կատարած անձը որբ է և տառապում է աուտիզմով

Քաղաքականություն
49403B9300000578-5394229-image-m-118_1518723608970

Փետրվարի 15-ին տեղի է ունեցել Նիքոլաս դե Խեսուսի դատավարությունը, ով  հրաձգություն է կատարել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ավագ դպրոցներից մեկի վրա՝ խլելով 17 անմեղ երեխայի կյանք:  Նրա դատապաշտպան Մելիսա ՄքՆեյլը դատավորության ամբողջ ընթացքում եղել է նրա կողքին, իսկ վերջինս էլ իր վրա է վերցրել ողջ մեղավորությունը, նշում է  The Daily Mail-ը: «Մեղադրյալը ամբողջովին գիտակցում է կատարվածի ողբերգությունը ու  այժմ շոկի մեջ է: Ծնողների մահից հետո նա խոր դեպրեսիայի մեջ է ընկել»,- հավելեց  նրա պաշտպաններից  Գորդոն Ուիքսը: Իր ինստագրամյան էջում նա տեղադրել է նկար, որտեղ գրված է եղել  «Allahu Akbar»  արտահայտությունը: Սա սովորաբար բղավում է իսլամիստ ահաբեկիչը՝ կրակելուց առաջ: Նշենք նաև, որ Նիքոլաս դե Խեսուսը դպրոցի նախկին սաներից է, որը  հեռացվել է վատ վարքի պատճառով: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է և մարդիկ ակնկալում են, որ մեղադրյալը կպատժվի արժանվույնս: