Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ անենք, որ այս վիճակից դուրս գանք, չհուզվե՞նք. Վ. Բոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-16

Հայաստանում գնաճը 40 եւ ավելի տոկոս է: «Հիմա վիճակը վատ է երկրում, ի՞նչ եք առաջարկում, ասում եք եկեք դիմագրավենք»,- հարց է տալիս «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:  Ըստ պատգամավորի, մենք սոցիալապես անապահով խավին աջակցում ենք 1000 դրամ տալով. «Աշխարհի ողորմելի ինստիտուտն է մարդուն ստրուկ դարձնելու համար: Մարդու համար հնարավորություն, աշխատատեղ ստեղծելու փոխարեն, ասում ենք եկեք աջակցենք: Ի՞նչ անենք, որ այս վիճակից դուրս գանք, չհուզվե՞նք, բյուջեում փող չկա:  Չկա,  լավ չենք աշխատում, կարելի՞ է  մարդկանց սպանելով բյուջեն լցնել,  էլի ռացիոնալ չօգտագործել»:    Հարցի պատասխանը, ինչպես նաեւ մյուս պատգամավորները հարցերին տրվող պատասխանները  կարող եք դիտել տեսանյութում