Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ քելեք տփեք էդ կնանիքին. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
zi0kJw159iY

ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը վերջերս աչքի էր ընկել կնոջը սրբացնող ու եկեղեցուն հավասարեցնող արտահայտություններով, գեղեցիկ չհամարեց «Երկիր Ծիրանիի»  կանանց պահվածքը: «Բոլորդ էլ տեսաք էդ հագածը, կապածը: Երևույթը սիրուն չէր, բայց ամեն դեպքում պետք չէր կպնել կնանիքին»: Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ընդհարումից հետո գեներալ Սարոյանը հույս է հայտնում, որ Տարոն Մարգարյանը կհարթի ամեն ինչ: «Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար է: Ինքը կնայի, կվերլուծի էդ սաղ»: ՍԵյրան Սարոյանը նկատեց՝ Տարոն Մարգարյանն ասել է միայն կանանց դեմն առնել: «Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ քելեք տփեք էդ կնանիքին»: Իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Հակոբ Բեգլարյանն էլ խորհրդարանում լրագրողների հարցին՝ արդյոք նորմալ է, երբ տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում, պահպանեց լռություն ու այդպես էլ կարծիք չհայտնեց: