Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բյուջեում 16,7 մլրդ դրամի ճեղքվածք կառաջանա» (տեսանյութ)

Քաղաքականություն
HWalgSviobk

Ակցիզային հարկի դրույքաչափերի  չեղարկումը   կբերի 16,7 մլրդ դրամի ճեղքվածքի, իսկ բարձրացումը չի կարող բերել գնաճի:  ԱԺ արտահերթ նիստին «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը  հարակից զեկուցող, տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ  հունվարի 1-ից վառելիքի որոշ տեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվել են, մինչդեռ առաջին անհրաժեշտության պարենային գները ոչ թե հունվարի 1-ից են թանկացել, այլ՝ 2017թ. առաջին կիսամյակից։ Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ սեղմված գազով հիմնականում ուղեւորափոխադրումներ են կատարվում, բայց մատուցվող ծառայության գները չեն փոխվել: Ուստի դժվար է պնդել, որ թանկացումները կարող են բերել գների բարձրացման:  Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դիզվառելիքի աճը կարող է ազդել գյուղացիական տնտեսությունների վրա, ապա Գյուղնախարարությունն էլ հայտարարել է, որ դա  կսուբսիդավորեն: Հիշեցնենք, որ ԱԺ-ում արտահերթ նիստի  օրակարգում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրինագիծն է: Նախաձեռնությունն ըստ «Ելք» պատգամավորների,    կանխելու է թանկացումները եւ հարկային բեռը թեթեւացնելու նպատակ ունի։